Հայ բարեգործականն այսօր ունեցավ երեւանյան գրանցում
Հայ բարեգործական ընդհանուր միությունը Երևանում ունի սեփական հասցե: Մելիք- Ադամյան փողոցում գտնվող միության նորակառույց գրասենյակի բացմանն այսօր մասնակցել է երկրի նախագահը: Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը հայ բարեգործականի համար այս օրը որակել է պատմական:
Երևանի Մելիք- Ադամյան փողոցում գտնովող ՀԲԸՄ-ի նորակառույց շենքը ժամանակակից և պատմական ճարտարապետական ոճերի համադրություն է: Քաղաքի ճարտարապետական դիմագիծը պահպանելու նպատակով` շինարաարության ընթացքում օգտագործվել են 1906 թվականին կառուցված և 2000 թվականին ապամոնտաժված Էրիվանի քաղաքային դումայի շենքի քարերը:
Ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ադամյանի հեղինակած շենքի ներքին հարդարանքն առանձնանաում է արդիական ոճով և առաջնակարգ հարմարություններով։
Էրիվանի քաղաքային դումայի շենքը, որի քարերն օգտագործվել են նորակառույցի ճակատային հատվածում, կառուցվել է1906 թվականին: Նույն թվականին էլ Պողոս Նուբարը հիմնադրել է Հայ բարեգործակը: <<Սա խորհրդանշական զուգադիպություն է>>,- ասում է Հայ բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչական ժողովի անդամ, Հայաստանի և Մերձավոր Արևելքի պատասխանատու Վազգեն Յակուբյանը: Նրա համոզմամբ՝ հայրենիքում սեփական հասցեի գրանոցումը նոր լիցք կհաղորդի միության գործունեությանը։
Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը ՀԲԸՄ-ի համար այս օրը համարում է պատմական է, քանի որ 1906 թվականից ի վեր աշխարհի տարբեր երկրներում ունենալով իր կենտրոններն ու գրասենյակները, միությունն այսօր հայրենիքում գտավ իր սեփական հասցեն։
Պատմական տարբեր փուլերում հայ բարոգործականն իր առջև դրել է տարբեր խնդիրներ: Մինչև Հայաստանի անկախությունը՝ կառույցի գերխնդիրը ազգապահպանումն էր, այսօր՝ հայրենիքի հզորացումը: «Առանց հզոր հայրենիքի չկա նաև Սփյուռք»,- ասում Պերճ Սեդրակյանը։