Անհաջող լուծում ունի պատկերասրահի շենքը, ասում է Նարեկ Սարգսյանը
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/101112narek.mp3
Չի բացառվում, որ ԱԳՆ շենքի նման հյուրանոցի վերածվեն նաեւ տանսպորտի եւ կապի նախարարության շենքը, Միությունների տունը, «Ռադիոլուր»- ի հետ զրույցում ասել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։
Նա նշել է, որ Հանրապետության հրապարակը լիքը խնդիրներ ունի, ֆունկցիոնալ առումով այն փոխվել է։
«Շատ անհաջող է լուծված պատկերասրահի շենքը։ Դեռ ժամանակին դա երբեք չի ընդունվել։ Կառուցվել է Հյուսիսային պողոտան, կապը հրապարակ և պողոտա լուծված չի»,- նշել է Նարեկ Սարգսյանը։
Երեւանի գլխավոր ճարտարապետը հայտնել է, որ առաջիկա օրերին Հանրապետության հրապարակի ճարտարապետական լուծումների վերաբերյալ մրցույթ է հայտարարվելու: Հենց այդ համատեքստում էլ նաեւ անդրադարձ կկատարավի կառավարության շենքի վրա թմբուկ կառուցելու նրա առաջարկին։