ԿարևորՀասարակություն

Հակառակորդը հերթական դիվերսիան է ձեռնարկել, հայկական կողմը կորուստներ չունի

Ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, ղարաբաղա-ադրբեջանակա նհակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։

Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են:

ՊԲ կողմից կորուստներ չկան:

 

Back to top button