Հասարակություն

«Փաստինֆո». Բրուցելիոզի վարակի դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Կապանում բրուցելոզ հիվանդությամբ վարակված 18 անձինք աշխատել են «Գյուղարտ» ՓԲԸ-ի մորթման արտադրամասում: Նշված ընկերության հիմնադիրներն են ՇԱՀՐ ԻՆՎԵՍՏ եւ ԼԱՄԱՔՍ ԳՐՈՒՊ  սահմանափակ պատասխանատվության ընկերությունները, իսկ ԼԱՄԱՔՍ ԳՐՈՒՊ-ի հիմնադիրները  Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահՄաքսիմ Հակոբյանի որդիներն են, հայտնում է  «Փաստինֆոն»։

Վերջինիս հայտնի է դարձել, որ, նախնական տվյալներով, «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած բոլոր անձինք բրուցելոզ հիվանդությամբ վարակվել են մանր եղջերավոր անասունների մորթի ընթացքում:

Կապանի ԲԿ-ի ինֆեկցիոնիստ Աիդա Բադալյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում նշել է, որ  բրուցելոզով վարակված վերջին հիվանդը դուրս է գրվել մարտի 31-ին:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աշխատակիցների՝ զանգվածային վարակն արդեն իրավապահների ուշադրության կենտրոնում է եւ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Back to top button