ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Լիբանանի ԱԳ նախարարը կգա Երեւան, վարչապետը՝ Անկարա

Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին Երեւան կայցելի Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասիլը, գրում է «Al-monitor» հանդեսը՝ հղում անելով պաշտոնական Բեյրութի իր աղբյուրները։

«Թուրք- հայկական հակամարտությունը Լիբանանում թեժանում է» վերնագրով իր վերլուծության մեջ (տես այստեղ)  հանդեսն անդրադառնում է Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին եւ լիբանանյան հասարակությունում առկա խնդիրներին։ Մասնավորապես՝ նշում է, որ այս երկրի մահմեդական սունի համայնքը համակրում է Թուրքիային՝ նկատի ունենալով քաղաքական եւ տնտեսական շահերը, իսկ քրիստոնեական համայնքները աշխատում են, որպեսզի Լիբանանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ նկատի ունենալով, որ քրիստոնյաները եւս ժամանակին՝ 20- րդ դարասկզին, ենթարկվել են բռնությունների Օսամանյան Թուրքիայի կողմից։

Նկատի ունենալով, որ Թուրքիան այս տարի Գալիպոլիի ճանակատմարտի 100- ամյակը նշում է ապրիլի 24- ին, ի հակադրություն Հայոց ցեղասպանության տարելիցի, «Al-monitor»- ը կարծիք է հայտնում, որ Գալիպոլիի ճակատամարտին նվիրված իրադարձություններին էլ կմասնակցի Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը, որը սունի համայնքի ներկայացուցիչն է։

Back to top button