ՄիջազգայինՏնտեսական

Լուկաշենկո. Միասնական արժույթն այսօրվա խնդիր չէ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի անցնելու  հարցն այսօրվա խնդիր չէ:«Հարցը՝ ինչպե՞ս է գործելու այդ արժութային միությունը կամ ինչպե՞ս է աշխատելու միասնական արժույթը, օրակարգում պետք է վերջինը լինի, ոչ՝ առաջինը»,- հայտարարել է Լուկաշենկոն Bloomberg գործակալության հետ հարցազրույցում, որից ուշագրավ  հատվածներ է տարածել Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Եվրասիական տնտեսական միությունում առկա են այլ խնդիրներ և մարտահրավերներ, որոնց արագ լուծումն  առաջնահերթություն է: «Երբ մենք Աստանայում երեքով քննարկում էինք միասնական արժույթի ստեղծման հարցը, ՌԴ նախագահ Պուտինն ասում էր, որ որպեսզի ավելի խորը տնտեսական համագործակցություն լինի, մենք մի օր կանգնելու ենք միասնական արժույթի ստեղծման հարցի առաջ այնպես, ինչպես եվրոն է հայտնվել Եվրամիությունում, հնարավոր է: Բայց դա այսօրվա հարց չէ»,- ասել է Բելառուսի նախագահը:

Back to top button