Պաշտոնական

Հայաստանի‬ և ‎Տաջիկստանի‬ արտգործնախարարների հանդիպումը

Ապրիլի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը‬ Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի‬ հետ։

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունները, միջկառավարական հանձնաժողովի գործունեության և խորհրդարանական շփումների ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը, մշակութային փոխանակումների խրախուսումը։

Հայաստանի և Տաջիկստանի արտգործնախարարները անդրադարձ ել են միջազգային կառույցներում երկկողմ համագործակցության, ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացման հարցերին։

Back to top button