Հասարակություն

«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնն իր դռները բացեց աուտիզմով հիվանդ երեխաների համար

arminegevorgyan
Ապրիլի 2-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Այսօրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով մեծահասկաների և երեխաների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը` օգնելով նրանց վարել լիրաժեք և բովանդակալից կյանք: 2012 թ ապրիլի 2-ին, Աուտիրզմի  իրազեկման համաշխարհային օրը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ  ստեղծվեց «Աուտիզմի Ազգային հիմնադրամ»-ը: Եվ 2014 թ նոյեմբերին «իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնը իր շենքը բացեց 105  երեխաների առջև, որտեղ արդի չափանիշներին  համապատասախան, վերանորգված  պայմաններում ժամանակից  կրթական տեխնոլոգիայով ու ամենակարևորը  սիրո ու հոգատարության միջավայում այստեղ հաճախող երեխաները ստանում են թերապևտիկ շտկողական ծառայություններ: Այսօր արդեն տեղի ունեցավ նոր շենքի բացումը, որին ներկա էր առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

 

 

 

Լիլիթ Սողոմոնյանը  մեկն է այն ծնողներից, ովքեր ունեն աուտիզմով տառապող հիվանդ երեխա: Լիլիթի աղջիկը արդեն 18 տարեկան է: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Լիլիթը պատմում է, որ առաջին ծնողներից, ով այս խնդրի մասին բարձրաձայնեց, որպեսզի նման  հիվանադությամբ տառապող երեխաները ունենան  համապատասխան ուսումնավերականգնողական կենտրոններ, որտեղ կանցկացվեն համապատասխան թերապիաներ ու կլինի պետական հոգածություն:

Լիլիթն ասում է, որ յուրաքանչյուր ծնող պետք է  փորձի հասկանալ  իր երեխայի հոգեբանությունը, նկատի թե նրա մեջ, որ  ուղղություն է ավելի զարգացած,ինչից է երեխան հաճույք ստանում ու իրեն լավ զգում:  Լիլիթն ասում է, որ այսօր այս ոլորտում բավականին աշխատանք է  կատարվել, ինչը  չկար 18 տարի առաջ,  երբ նա բախվեց այդ խնդրի հետ:

Աուտիզմը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Հիվանդությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կտրուկ աճում է: Հիվանդության պատճառներն ամբողջ աշխարհում հայտնի չեն, իսկ դրա ծագումնաբանության մեջ նշվում են 9 հնարավոր պատճառ: Աուտիզմը կարողությունների սահմանափակում է` կապված զարգացման հետ, որը սովորաբար ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Այն նյարդաբանական խանգարման արդյունք է, որն ախտահարում է ուղեղի տարբեր հատվածները:

Աուտիզմով տառապող և՛ մեծահասակները և՛ երեխաները սովորաբար վերբալ (խոսքային) և ոչ վերբալ (ոչ խոսքային) հաղորդակցության, սոցիալական հարաբերությունների, ինչպես նաև զվարճանքի և խաղային գործունեության առումով խնդիրներ են ունենում:

Աուտիզմով երեխայի կարիքները սննդային կամ դեղորայքային չեն: Ցավոք, գոյություն չունի հրաշք մի մեթոդ, որն ի զորու կլիներ ամբողջովին բուժել այս հիվանդությունը: Սակայն համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ, մենք կարող ենք օգնել նրանց հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհը՝ հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության ու կյանքի որակի բարձրացմանը:

«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի աշխատակազմը և այնտեղ հաճախող երեխաների ծնողները փաստում են, որ հաճախումների շնորհիվ երեխաների մոտ նկատելի առաջընթաց է արձանագրվել ոչ միայն գիտելիքների ձեռքբերման, այլև ինքնասպասարկման ու սոցիալականացման առումով: Կենտրոնի սաներից 14-ն արդեն զուգահեռ հաճախում են հանրակրթական դպրոց:

Արաբկիր  բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը նշում ,որ երբ առաջին անգամ նա բարձրաձայնեց այս խնդրի մասին, շատերը հեգնանաքով ասացին, որ Հայաստնում այդ խնդիրը չկա, բայց խնդիրը կա ու այն գնալով աճում է:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշում է, որ ծրագիրը միավորել է բոլոր պատկան մարմիններին` եկեղեցուն, ծնողական համայքին ու բարեգործներին:

«Պատահական չէ ընտրված կենտրոնի անունը «Իմ ուղին»: Ինչպես ասում էր աշխարհահռչակ Ֆրենկ  Սինատրայի երգին համահունչ, յուրաքանչյուր երեխա թող հաղթահարի այն խոչընդոտները, որ իր առջև ծառացած են ու ընտրի իր ուղին»,- ասաց Ամեն Աշոտյանը:

Back to top button