Հասարակություն

Մեկնարկել է ռուսաստանյան «ՏՏ գագաթաժողով 2015»-ը

karenghazaryan
Երեւանում այսօր մեկնարկել է ռուսաստանյան «Տեղեկատական տեխնոլոգիաների գագաթաժողով 2015»-ը: Ոլորտի հայ եւ ռուս մասնագետներն ու ՏՏ ոլորտի՝ իրենց տեղը հաստատած հայկական եւ  ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչները եռօրյա գագաթաժողովի ընթացքում փորձելու են գտնել ոլորտում համագործակցության ընդլայնման եզրեր:

Թեպետ ռուսական ընկերությունները մեծ են, իսկ հայկականները փոքր, այդուհանդերձ, արդյունավետ եւ փոխշահավետ փոխհամագործակցության հեռանկարներ կան, քանի որ շատ հաճախ ՏՏ ոլորտի ձեռնարկությունները թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում աշխատում են նույն սկզբունքներով՝ հաճախ հենվելով Խորհրդային Միությունից ժառանգած՝ տեխնիկական գիտությունների լավ ուսուցման հիմքով պատրաստված մասնագետների վրա: Դրա մասին շեշտել է Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ ողջունելով ռուսաստանյան «ՏՏ գագաթաժողով 2015»-ի մասնակիցներին:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան

Back to top button