Տնտեսական

Հովիկ Աբրահամյան.«Պայմավորվել ենք, որ այլևս նաիրիտցիները մեզ չդիմեն»

hasmikdilanyan
«Հայաստանի նախագահն ու կառավարությունը Նաիրիտ գործարանի աշխատակիցներին տված բոլոր  խոստումները կատարել են», — այսօր կառավարության նիստի ավարտին  հայտարարել է  վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ գործարանի աշխատակիցների  հետ վերջին հանդիպման ժամանակ  պայմանավորվել են մինչև նախորդ տարեվերջ վճարեն ամենամսյա աշխատավարձերը և մեկ անգամ էլ  աշխատակիցների  խնդրանքով կառավարությունը վճարել է նաև  փետրվար ամսվա  աշխատավարձը:«Պայմավորվել ենք, որ այլևս մեզ չդիմեն»,- նշել է կառավարության ղեկավարն ու պազաբանել՝  «իրենք բաժնետերեր ունեն, խորհուրդ ունեն, թող  խորհրդով որոշեն: Սա կառավարության պարտքը չէ»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:   Ով ի դեպ, այսօր ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականցնող Նաիրիտ գործարանի աշխատակիցներից մի քանիսին:

 

Վերջին չորս տարվա ընթացքում Նաիրիտ գործարանի աշխատակիցների չվճարած աշխատավարձի պարտքը կազմում է շուրջ  5,5 մլրդ դրամ: Վերջին երկու ամսվա ընթացքում ընկերությունում 2300 աշխատողի փոխարեն այժմ 480 աշխատակից ունի գործարարնը: Նրանք հերթափոխով հսկում են Նաիրիտ գործարանի տարածքը:  Մանրամասներին այսօր կառավարության նիստի ավարտին վարչապետի հանձնարարականով անդրադարձավ  էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Գործարանի աշխատակիցներն ի դեպ, այսօր կրկին հավաքվել են կառավարության շենքի առջև:

Նախարարը հայտարարեց, որ առաջիկա օրերին  ՀԲ փորձագետները կավարտեն տեխնիկական աուդիտը Նաիրիտում և  արդյունքները կներկայացնեն ՀՀ նախագահին ու կառավարությանը: Դրանից հետո միայն պարզ կդառնա գործարանի հետագա ճակատագիրը՝ արդյոք, արդյունավետ կլինի, վերագործարկել  Նաիրիտ գործարանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Եթե նախկինի նման պետք է արտադրենք ու արտադարնքը նստի 2000 դոլար ու մենք  վաճառենք 1000 դոլարով, յուրաքանչյուր գործարարն էլ կարող է նման գործարք կատարել, բա վե՞րջը»:

Նախարարը նշեց, որ գործարանի աշխատակիցներին աշխատավարձ կվճարեն, սակայն, գույքի վաճառքից հետո միայն  գործարանի աշխատակիցները նաև խնդրել են, որ կառավարությունն ինքը վճարի կուտակված պարտքը:

«Պարոն Զախարյան, այսօր էներգետիկ համակարգի պրոբլեմներն են մեծ: Հիմա նորից լրացուցիչ բեռ  եք առաջարկում: Դուք ձեր այսօրվա պրոբլեմները դեռ լուծեք, հետո նոր պրոբլեմներ բարձարցրեք: Մարդիկ պետք է հասկանան, նրանց պետք է բացատրել՝ այսօր ձեր համակարգում, որ ձեր պատճառով, սակայն, կան մեծ պրոբլեմներ: Պետք է ճահիճը վերացնենք, հասկանանք: Ահագին բեռ ենք մենք վերցրել,  մեր կառավարության ձևավորումից հեո ամեն ամիս մենք լրացուցիչ մոտ 400 մլն չափով լրացուցիչ աշխատավարձ ենք վճարել»:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ  տեղեկացրեց, որ դիմել են Միջպետական բանկին, որպեսզի բարի կամք դրևորի, զիջի վարկը ու վերադարձնի գրավադրված բաժնետոմսերն ու գույքը: Առաջիկա ամսիներին, հնարավորության դեպքում բանկը գույքը կփոխանցի ՀՀ կառավարությանը, քանի որ անհնար է, որ գործարանը կարողանա ինքուրույն վճարել վարկի գումարը: Վերջնական ժամկետներ դեռ չկան:

Back to top button