Հասարակություն
Արամ Հարությունյանը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից
Արամ Հարությունյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա օրակարգում,-տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից: Գործադիր մարմնի որոշման հիմքում Հարությունյանի՝ այլ աշխատանքի անցնելն է: Նշենք, որ Արամ Հարությունյանը Կոտայքի մարզպետ է նշանակվել 2014-ի մայիսի 8-ից: Մինչ այդ՝ եղել է քաղաքաշինության, ապա բնապահպանության նախարար: Ի դեպ, մամուլի տեղեկությունների համաձայն, Արամ Հարությունյանը կարող է նշանակվել Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար: Դեռեւս 2014-ի նոյեմբերի 21-ին իր դիմումի համաձայն այդ պաշտոնից ազատվել էր Վահե Հակոբյանը: Լրատվամիջոցները նաև տեղեկություններ են հատնում, թե Կոտայքի մարզպետի պաշտոնում այսօր կնշանակվի Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, ով ԲՀԿ-ի նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է: