Միջազգային

Ուկրաինան հրաժարվեց արտահանձնել Սահակաշվիլիին. նա հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով

Ուկրաինայի դատախազությունը հրաժարվել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշիլիին անտահանձնել այդ երկրի իշխանություններին։

«Անցկացրած ստուգման արդյունքներով եզրակացրել ենք առկա ռիսկերի մասին. Վրաստանի իրավասու մարմինները Սահակաշվիլիի արտահանձնում են պահանջել՝ նրան քաղաքական դրդապատճառներով հետապնդելու համար», ասված է Ուկրաինայի դատախազության այսօր տարածած հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Սահակաշվիլիի արտահանձնումը կհակասեր 1950 թվականի մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի դրույթներին:

Նախկին նախագահին վրացական արդարադատությանը հանձնելու կոչով Թբիլիսին դիմել էր փետրվարի 17-ին:Նշենք, որ Սահակաշվիլին այժմ Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդականն է:

Back to top button