Միջազգային

Պուտինի օգտին այս պահին պատրաստ է քվեարկել ռուսների մեծամասնությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզիչ հաղթանակ կտաներ նախագահական ընտրություններում, եթե քվեարկությունը կայանար  առաջիկա կիրակի, ցույց են տվել «Լեւադա կենտրոնի» հարցման արդյունքները։

Մարտին անցկացված հարցման համաձայն՝  ընդհանուր հարցվածների 54% և ընտրության հարցում արդեն կողմնորոշվածների 82%- ն  իրենց ձայնը պատրաստ են տալ Վլադիմիր Պուտինին:

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության  առաջնորդ Գենադի Զյուգանովի օգտին պատրաստ են քվեակել արդեն կողմնորոշված  ռուսաստանցիների 7 %, լիբերալ- ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու օգտին՝ 4 %։

Գործարար Միխայիլ Պրոխորովի օգտին պատրաստ են քվեարկել 3%-ը: Մեկական տոկոսը ցանկություն է հայտնել քվեարկելու վարչապետ Վլադիմիր Մեդվեդևի և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի օգտին:

Back to top button