Սպորտ

Վալերի Կարպինը հնարավոր է ղեկավարի Հայաստանի հավաքականը

Հայտնի ռուս մասնագետ Վալերի Կարպինը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն է, գրում է Sportbox-ը։ Հիշեցնենք՝ հավաքականի արդեն նախկին մարզիչ շվեյցարացի Բեռնար Շալանդը հրաժարական էր տվել Եվրո-2016-ի ընտրական խաղում հայերի՝ ալբանացիներից կրած պարտությունից հետո:

Աղբյուրը նշում է, որ օրերս Կարպինը եղել է Երևանում, որտեղ հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ։ Նախկինում 46-ամյա ռուս մասնագետն աշխատել է իսպանական «Մալյորկա» թիմի հետ, որտեղից հեռացվել է փետրվարին։

Back to top button