Ցեղասպանություն 100

Աշակերտներն այսօրվանից մինչև ապրիլի 23-ը պատվո պահակ են կանգնելու Ծիծեռնակաբերդում

լրացված ժամը 15.39-ին

arminegevorgyan

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր մեկնարկեց անմար կրակի մոտ աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը  այս ակցիան որակեց անննախադեպ: Նախաձեռնությունը  հավանության է արժանացել  Ցեղասպանության պետական հանձնաժողովի կողմից և ապրիլի 1-ից մինչ ապրիլի 23-ը յուրաքանչյուր օր`մեկ դպրոցի աշակերտներ ժամը 10-ից մինչև 18:00-ն հերթափոխով կոգեկոչեն  Ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

Back to top button