Ցեղասպանություն 100Քաղաքական

Մերկելը ապրիլի 24- ին Հայաստան չի այցելի

Ապրիլի 24- ին՝ Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի արարողություններին Գերմանիան կներկայացնի ԵՄ հարցերով պատասխանատու, սոցիալ- դեմոկրատական կուսակցության անդամ Միշել Ռոտը, հայտնում է ermenihaber.am- ը՝ վկայակոչելով zaman-online.de կայքը։

«Երևանում կազմակերպվելիք հայերի տեղահանության և սպանությունների հիշատակման միջոցառումներին լինելում եմ Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցիչը»,- ասել է Ռոտը՝  չօգտագործելով ցեղասպանություն եզրույթը:

Թուրքիայում կայանալիք Գալիպոլիի միջոցառումներին Գերմանիայի մասնակցության հարցի մասին աղբյուրը ոչինչ չի հայտնում:

Back to top button