Քաղաքական
Սերժ Սարգսյանի մտահոգությունը ուղերձ էր Ռուսաստանին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի դիտարկմամբ` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտված մտահոգությունը որոշակի ուղերձ էր Ռուսաստանին։
Իսկ ահա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը անընդունելի է համարում ռազմավարական դաշնակցի կողմից մեր հակառակորդին զինելը, ու նկատում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է նպաստեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և չդիմեն հակամարտությունը սրող քայլերի։