Միջազգային

4 տարեկան փոքրիկը «հանձնվում» է՝ տեսախցիկը շփոթելով ատրճանակի հետ

Սիրիացի 4 ամյա աղջկա հոգեցունց նկարը համացանցում հայտնվելուն պես անտարբեր չի թողել որեւէ մեկին: Աղջիկը, լուսանկարչական ապարատը շփոթելով ատրճանակի հետ, ձեռքերը վեր է բարձրացրել, հաղորդում է dailymail.co.uk-ը:

Երեխային՝ 4-ամյա Ադի Հուդեային, լուսանկարել է լուսանկարիչ Օսման Սաղըրլըն 2014-ի դեկտեմբերին։ Նա շրջել է Թուրքիայի սահմանին մոտ գտնվող սիրիական փախստականների ճամբարում, հանդիպել է փոքրիկին, որն էլ վախից սառել է՝ շուրթերն իրար սեղմելով:

 

Back to top button