Միջազգային

Թուրքիայում դատախազին պատանդ են վերցրել՝ պահանջելով պատժել ցուցարարին սպանած ոստիկաններին

Թուրքական ձախարմատական մարքսիստական խմբավորումն այսօր պատանդ է վերցրել  դատախազին, որը քննում էր 2013- ի փողոցային բողոքի գործողությունների ժամանակ դեռահասի մահվան աղմկահարույց գործը, հայտնում է Բի Բի Սի- ն։

Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ- ները՝ զինված մարդիկ դատախազին պատանդ են վերցրել իր գրասենյակում եւ պահանջում են ձերբակալել դեռահասի սպանության մեջ մեղսակից ոստիկաններին։

Twitter- ում հայտնվել են լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ինչպես է զինված մարդը ատրճանակը պահել դատախազի գլխին։ Ոստիկանությունը շրջափակել է դատախազության շենքը, աշխատակիցները տարհանվել են։

Ստամբուլի կենտրոնում Գեզի այգու հետ կապված բողոքի գործողությունների ժամանակ գազային նռնակի պայթյունից վիրավորվել էր 15- ամյա Բերկին Էլվանը։ Նա ինը ամիս  հետո մահացել  էր՝ այդպես էլ կոմայից դուրս չգալով։

Back to top button