Ցեղասպանություն 100

200-ից ավել գերմանացի դերասաններ Նյուրնբերգում կընթերցեն «Մուսա լեռան 40 օրը»

alisagevorgyan

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ տեղի կունենան  նաև Գերմանիայում: Ապրիլի 21-24-ը  Նյուրենբերգի  պետական թատրոնում մոտ  200 դերասաններ կընթերցեն Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր տեղեկացրել է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ,  Հայաստանի և Հայոց ցեղասպազնության մասին պատմող ֆիլմի հեղինակ Քրիստիան Պապկեն: Ֆիլմը նկարահանվել  է «Խոսելով սահմաններիր մասին» նախագծի շրջանակներում: Պրեմիերան կկայանա ապրիլի  21-ին՝ Գերմանիայում: Ապրիլի 23-ին կցուցադրվի նաև Ավստիայում:

 

 

Գերմանացի ռեժիսոր Քրիստիան Պապկեի հեղիանակած «Խոսելով սահմանների մասին» նախագիծն արդեն 12 տարիների պատմություն ունի: Այս նախագծի շրջանակներում նա նկարահանում է ֆիլմ Հայաստանի մասին: փաստագրական ֆիլմը պատմում է հազարամյակների հարուստ պատմությամբ, բայց պետականության առումով բավականին երիտասարդ  երկրի մասին: «Բովանդակային առումով ֆիլմը բավականին ընդգրկուն է»,-ասում է ռեժիսորը՝ միաժամանակ ընդգծելով. սա իմ սաբյեկտիվ հայացքն է իրերի, երևույթների հանդեպ:

Քրիստիան Պապկեի «Հայաստան. ստվերների երկար ճանպարհ» ֆիլմը Գերմանիայի ազգային հեռուստատեսությունը կցուցադրի ապրիլի 21-ին, Ավստրայի պետական հեռուստատեսությունը՝ ապրիլի 23-ին: Քրիստիան Պապկեի տեղեկացմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում Գերմանիայում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ, որոնց առանցքում սակայն, «Մուսա լեռան 40 օրը» վեպի  ուշագրավ ներկայացումն է: Ապրիլի 21-24-ը  Նյուրենբերգի  պետական թատրոնում մոտ  200 դերասաններ կընթերցեն Ֆրանս Վեֆելի ՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող հանճարեղ վեպը:

«Հասարակության տեղեկացվածությունն ու դիրքորոշումը կարևորագույնն է, որովհետև ժողովրդավարական հասարակարգում հենց հասարակությունն է թելադրում իր կարծիքը քաղաքական վերնախավին»,-անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում իր երկրի  պաշտոնական դիրքորոշմանն այսօր  ընդգծեց Քրիստիան Պապկեն:

Back to top button