Հասարակություն

Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը նշանակվել է Ուկրաինայի հոգեւոր թեմի առաջնորդ

Գեղարքունյաց թեմի արդեն նախկին առաջնորդ գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ, հայտնում են Մայր Աթոռից։

Ուկրաինայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդը ծնվել է 1973- ին Անիի Բարձրաշեն գյուղում, 1990-96 թթ. Ուսանել է Սուրբ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում, 1998- 2000 թթ ծառայել Ազգային բանակում որպես հոգեւոր սպասավոր, սովորել է Մոսկվայի Ս. Տիխոնի անվան Աստվածաբանական ինստիտուտի ասպիրանտուրայում եւ պաշտպանել «Վիմագիր արձանագրությունները եկեղեցագիտական տեսանկյունով» թեմայով վարդապետական թեզը։

Նա «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան» միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

 

Back to top button