Սպորտ

Նման հանդիպումները լավ առիթ են հիշելու երիտասարդ տարիները, «Ռադիոլուրին» ասել է աշխարհահռչակ Լիթմանենը

arammanukyan

20-րդ դարի լավագույն հայ ֆուտբոլիստը 21-րդ դարում ֆուտբոլային հիանալի տոն պարգևեց հայ ֆուտբոլասերին: Խորեն Հովհաննիսյանի 60- ամյակին ֆուտբոլային խաղը Հայաստան էր բերվել համաշխարհային ֆուտբոլի երբեմնի աստղերին: Ռինատ Դասաև,  Լեոնիդ Բուրյակ,  Իվան Սամորանո, Խրիստո Ստոիչկով, Ջենարո Գատուզո , Մարկո Մատերացի , Բաբանգիդա. ֆուտբոլիստներ, որոնք իրենց ֆանտաստիկ խաղով ֆուտբոլային աներևակայելի տոն են պարգևել իրենց երկրպագուներին:

Հայկական ֆուտբոլի լեգենդը՝ Խորեն Հովհաննիսյանը, ԽՍՀՄ հավաքականի մարզաշապիկով էր և պաշտպանում էր կարմիների գույները: Հանդիպման բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսում: Առաջին տասը րոպեների բուռն գրոհներից հետո աշխարհի հավաքականին առաջ մղեցին Սամորանոն ու Պապենը:

Այնուհետև մի քանի  փոխարինումներից հետո խաղային  ու տարածքային առավելությանն ամբողջովին տիրեցին ԽՍՀՄ աստղերը և  Խորեն Հովհաննիսյանի, Վալերի Գազաևի ու  Իգհոր Բելանովի խփած  գոլերի շնորհիվ նույնիսկ  առաջ անցան հաշվի մեջ:

Առաջին խաղակեսի վերջին րոպեներին աշխարհի հավաքականը հավասարեցրեց հաշիվը 3:3, որն էլ անփոփոխ մնաց ողջ խաղի ընթացքում: Ի դեպ՝ 70-80 ականների ֆուտբոլային լեգենդները թեև իրենց պատկառելի տարիքին չէին կորցրել ֆուտբոլային տաղանդն ու դիպուկությունը և նրանց խփած գոլերը նույնքան գեղեցիկ ու տպավորիչ էին,  ինչպես մեր օրերի Մեսսինն ու Ռոնալդուինը:

Խաղից հետո Չիլիի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» 90- ականների լեգենդ Իվան Սամարանոն Հանրային ռադիոյի հետ զրույցում նշեց, որ շատ ուրախ է, որ եկել է Հայաստան և զարմացած է, որ այս փոքրիկ երկրում այսքան շատ ֆուտբոլասեր կա:

«Իհարկե շատ դժվար է Ամերիկա մայրցամաքից տեղեկանալ հայկական ֆուտբոլի մասին, ճանաչել ձեր աստղերին, բայց ես շատ եմ լսել Խորեն Հովհաննիսյանի մասին ու գիտեմ, որ նա 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է»,- ասաց նա։

Համաշխարհային ֆուտբոլի ևս մեկ լեգենդ՝ ֆինլանդացի Յարի Լիթմանենը, ով հանդես է եկել նաև «Բարսելոնայում» «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ իր երիտասարդ տարիներին առիթ ունեցել է հետևել Խորեն Հովհաննիսյանի խաղին։

«Մեր՝ ֆուտբոլիստներիս համար շատ դժվար է «մարզակոշիկը կախել մեխից, մենք միշտ ուզում ենք խաղալ և նման հանդիպումները լավ առիթ են հիշելու երիտասարդ տարիները: Հայկական ֆուտբոլին ես լավ ծանոթ եմ, քանի որ Ֆինլանդիայի հավաքականի կազմում խաղացել եմ նաև Հայաստանի հավաքականի դեմ, գիտեմ, որ Խորեն Հովհաննիսյանը ժամանակին մարզել է նաև Հայաստանի հավաքականը»,- ասաց Լիթմանենը:

Ինքը՝ Խորեն Հովհաննիսյանը, հուզված էր խաղից հետո: Այն ծափերը, որ նա ստանում էր 80- ականներին, ստացավ նաև այդ երեկո ու բոլորովին էլ պատահական չէ, որ խոսափողի շուրջ անկեղծացավ՝  կարծես կրկին ծնված լինեմ։

Հայկական ֆուտբոլի լեգենդին շնորհավորելու էր եկել նաև բռնցքամարտի մերօրյա լեգենդը՝ Արթուր Աբրահամը, ով հորդորեց բոլոր  փոքրիկ ֆուտբոլիստներին օրինակ վերցնել Խորեն Հովհաննիսյանից:

Back to top button