Քաղաքական

Այսօր Արցախում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարաշավը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր Արցախում մեկնարկել է խորհրդարանական  ընտրությունների նախընտրական քարոզարաշավը: Ազգային ժողովի  33 մանդատները վիճարկում են  7 կուսակցություն և  46 քաղաքացիներ: Խորհրդարանի մանդատներից 22-ը  համամասնական են: Դրանց համար պայքարում են երեք խորհրդարանական ուժերը՝ «Ազատ հայրենիք»-ը, դաշնակցականներն ու ժողովրդավարները, արտախորհրդարանականներից  կոմունիստներն ու  «Շարժում 88» կուսակցությունը և Արցախի քաղաքական դաշտի նորեկները՝ «Ազգային վերածնունդ» և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները:  Ընդհանուր առմամբ, համամասնական ցուցակներում ընդգրկված է 164 քաղաքացի: Տարածքային ընտրական հանձնաժողովները 11 մեծամասնական ընտրատարծքներում գրանցել են 46 թեկնածուների:

 

2015 թվականի խորհրդարանակն ընտրրությունները նախորդներից առանձնանում են նրանով, որ  դրանց արդյունքում ձևավորվելու է պրոֆեսոնալ, մշտական հիմունքներով խորհրդարան, ինչը նաև որոշակի փոփոխություններ է բերելու քաղաքական դաշտ: Այս մասին, ինչպես Արցախի հանրային հեռուստատեսությունն է հաղորդում, քարոզարաշավի նախօրյակին նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանն է խոսել:

Քաղաքական պայքարի մասնակիցները  արդար և թափանցիկ ընտրությունների կոչ են անում միմիայց:  Արտախորհրդարանակն ուժերը դեռևս մինչ քարոզարշավը ակտիվ համագործակցություն են սկսել ԿԸՀ հետ՝ մատնացույց անելով մի շարք բացեր, օրինակ «Շարժում 88»  կուսակցության դիմումի հետքերով  կասեցվել է Ստեփանակերտի քաաղքապետի որոշումներից մեկը, որն ըստ  կուսակցության սահմանափակում էր նախընտրական քարոզչության հնարավորությունները:

Քարոզարաշավի նախօրյակին Արցախի նախագահի հրավիրած խորհրդակցության  ժամանակ  Գործող Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը քաղաքական պայքարի մասնակիցներին առաջարկեց հուշագիր ստորագրել արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Իր նախընտրական կոչում  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հորդորել է  գործել փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

Արցախյան ընտրությունները միշտ էլ բարձր գնահատականի են արժանացել միջազգային դիտորդների կողմից , քաղքական դաշտի խաղացողների կարծիքով այդպիսին պիտի լինեն նաև մայիսի  վեցերոդ գումարման խորհրդարանի ընտրությունները:  Դրանք դիտարկելու համար ԼՂՀ արտգործանախարարությունում հրավերի հաստատում են ստացել  41  երկրներից:

Ըստ արտգործնախարարի  միջազգային դիտորդների թիվը կհասնի մոտ 90-ի:  Քվեարկությունը կազակերպվելու է 279 տեղամասերում: Մեկ տեղամաս գործելու է Երևանում՝ ԼՂՀ ներկայացուցչությունում, գրանցված ընտրողների թիվը 101 739 է:

Back to top button