Սպորտ
Ալբանիա-Հայաստան խաղն ավարտվեց Ալբանիայի հաղթանակով
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ արտագնա խաղում պարտվեց 2:1 հաշվով: Երկրորդ խաղակեսում տասը հոգով մնալուց հետո Հայաստանի հավաքականն ավելի թուլացավ: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը փոփոխություն չէր կատարում, որի պատճառով Ալբանիայի հավաքականը կարողացավ երկրորդ գնդակն ուղարկել մեր դարպաս:
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Ալբանիային և տեսականորեն կորցրեց «Եվրո-2016» մրցաշարին մասնակցելու հնարավորությունները:
Մեր թիմը մնաց վաստակած 1 միավորով, իսկ ահա Ալբանիան վաստակեց 7 միավոր ու հավասարվեց առաջատար Դանիային: Պորտուգալիան ունի 6, Սերբիան` 1 միավոր: