Հասարակություն

Գյումրու թատերական հրապարակում դանակահարության փաստով քրգործ է հարուցվել

arminegevorgyan
Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու համար): Այս մասին «Ռադիոլուր»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ երեկ Գյումրու Թատերական հրապարակում Հիմնադիր խորհրդարանի հրավիրած հանրահավաքի ժամանակ դանակահարվել էր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամ Հրաչիկ Միրզոյանին: Վերջինիս տեղափոխվել էր Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ ներքին արյունահոսությունը դադարեցնելու եւ նրա կյանքը փրկելու համար հեռացվել էի փայծախը, կատարել արյան փոխներարկում։ Մինչ այժմ նա գտնվում է Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։​

Back to top button