Հասարակություն

Գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման ոլորտը՝ կարգավորման փուլում

lenabadeyan
Կառավարությունը ձեռնամուխ է եղել կարգավորել հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման ոլորտը՝ համապատասխան օրինագիծ ներկայացնելով Ազգային Ժողով: Սակայն, սա այն նախագծերից է, որը պատգամավորները զգուշորեն են քննարկում: 3 տարի քննարկել են, կազմակերպել լսումներ, որի արդյունքն ավելի շատ բացասական արձագանքներն էին. 2 անգամ խորհրդարանը նախագիծը հետ է վերադարձրել Կառավարություն, բայց օրինագիծը կրկին հայտնվել էր Աժ-ի օրակարգում, այն էլ՝ արտահերթ նիստի: Քննարկումներում պատգամավորներն ավելի շատ վկայակոչում էին բարոյականությունը, հայի մենթալիտետը, երբեմն էլ դիմում էին Աստծո օգնությանը:

Back to top button