Միջազգային

Lufthansa-ն յուրաքանչյուր ուղեւորի համար որպես փոխհատուցում կվճարի մինչեւ 50 հազար եվրո

Germawings ընկերությանը օատկանող կործանված  A320-ի ամեն ուղեւորների կյանքի համար ընանիքներից յուրաքանչյուրը 50 հազար եվրոյի չափով փոխհատուցում կստանա: Գրում է rosbalt.ru-ն։ «Lufthansa-ն կվճարի մինչև 50.000 եվրո յուրաքանչյուր զոհված ուղևորի համար՝ անհետաձգելի ծախսերի համար»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Germanwings բյուջետային ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը Բարսելոնայից մեկնում էր Դյուսելդորֆ, կործանվել է Ալպերում մարտի 24-ին։ Ավիաաղետի հետևանքով զոհվել է 150 մարդ։ Ուղեւորների թվում էին Գերմանիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Կոլումբիայի, Մեքսիկայի, Բելգիայի, Իսրայելի, Վենեսուելլայի, Իրանի եւ ԱՄՆ քաղաքացիներ:

Ըստ քննիչների՝ մինչ այս պահը ինքնաթիռի օդաչու Անդրեաս Լուբիցի կողմից օդանավը միտումնավոր կործանելու վարկածն է շրջանառվում:

Back to top button