Հասարակություն

Ծաղկազարդից մինչև սուրբ Հարության տոն. սկսում է ավագ շաբաթը

alisagevorgyan
Ծաղկազարդից մինչև սուրբ Հարության տոնն ընկած խորհրդավոր շաբաթը կոչվում է ավագ: Ավագ է կոչվում նաև շաբաթվա յուրաքանչյուր օրը, քանի որ սրանք այն օրերն էին, երբ Քրիստոս իրականացրեց իր վերջին ու գլխավոր տնօրինությունները: Դրանց շնորհիվ մեղավոր մարդն անմահություն ու երկինք փոխադրվելու հնարավորություն ստացավ:

Ապրիլի 5-ին հայ առաքելական եկեղեցին կնշի Սուրբ զատիկը: Այն քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոնն է, քանի որ խորհրդանշում է Քրիստոսի հարությունը մեռելներից։ Հայ եկեղեցու շարականների նկարագրությամբ «նրա հարությամբ բացվեցին երկնքի դռներն ու անուշահոտություն բուրեց աշխարհում՝ ցույց տալով ճանապարհը նորոգման և կենդանություն պարգևեց մարդկային ցեղին»։ «Եթե Քրիստոս հարություն չի առել, զուր է մեր քարոզչությունը և զուր է մեր հավատքը»,-գրում է Պողոս առաքյալը։ Քրիստոսի հարության տոնին նախորդող շաբաթն ու շաբաթվա յուրաքանրյուր օրն անգամ կոչվում են ավագ, քանի հենց այդ օրերի ընթացքում Քրիստոս իրականացրեց իր վերջին ու գլխավոր տնօրինությունները:

Ավագ շաբաթվա առաջին օրը Ծաղկազարդի կիրակին է: Այն խորհրդանշում է արաչության առաջին օրն ու Տիրոջ երկրորդ գալուստը: Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա: Այս օրը Ձիթենյաց լեռան վրա,  Քրիստոս իր աշակերտներին պատմեց իր չարչարանքների, աշխարհի վախճանի, գալիք պղծությունների ու իր երկրորդ` հրաշափառ գալստյան մասին: Այս ամենն ամփոփեց տասը կույսերի առակով` իբրև հորդոր` առաքինության գրծերով նմանվելու իմաստուն կույսերին: Ավագ չորեքշաբթին խորհրդանշում է Քիրստոսի յուղով օծումն ու հուդայի կողմից նրա մատնությունը: Ավագ հինգշաբթին խորհրդանիշն է Քրիստոսի սուրբ պատարագի:

Ավագ ուրբաթ` Տիրոջ խաչելություն և թաղում, ավագ շաբաթ` դժոխքի ավերում, ճրագալույցի պատարագ: Շաբաթ երեկոյան մատուցված ճրագալույցի պատարագով սկսվում է սուրբ հարության տոնը, իսկ կիրակի օրը զատկական պատարագով այն վերածվում է համընդհանուր տոնախմբության: Այդ օրը միմյանց կփոխանցենք`«Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիստն ու կարձաագանքենք `«օրհնյալ է հարությունը քրիստոսի»:

Back to top button