Հասարակություն

Ապրիլ, մայիս եւ հունիս ամիսները տեղումնառատ կլինեն. օդերեւութաբան

aidaavetisyan
Առաջիկա օրերին  Միջերկրական  ծովից Հայաստան կներթափանցի ցիկլոնային դաշտ և արդյունքում երեկոյան ժամերին  կնկատվեն  անձրևի տեսքով տեղումներ, այսօր ասել է  ՏԿ և ԱԻՆ  օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ  Գագիկ Սուրենյանը:  Անձրևային եղանակը  կտևի մինչև ապրիլի 3-ը: Ապրիլ, մայիս և հունիս ամիսներին  հանրապետության ողջ տարածքում  օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, սակայն տեղումները կդիտվեն նորմից ավելի:

 

Այս տարվա մարտը նախորդ տարվա համեմատ  ավելի տեղումնառատ էր՝ օդի ամսական  միջին ջերմաստիճանը եղավ նորմայի սահմաններում, սակայն տեղումները գրանցվել են  նորմայից ավել, ինչն էլ բարենպաստ ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության  վրա:  Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝  ջերմաստիճանի  առանձնակի անկումներ, որոնք կվնասեն գյուղատնտեսությանը դեռևս  չի կանխատսվում:  Ըստ ՏԿ և ԱԻՆ  օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ  Գագիկ Սուրենյանի՝  նորմայից ավել  տեղումները կշարունակվեն  ապրիլից մինչև հունիս:

Իսկ առաջիկա օրերին Միջերկրական ծովից Հայաստան կներթափանցի ցիկլոնային դաշտ և արդյուքնում երեկոյան ժամերից կսկսվեն անձրևի տեսքով տեղումներ: Վաղը  հանրապետության ողջ տարածքում ժամանակա առ  ժամանակ կնակտվեն կարճատև անձրևներ:

Oդի ջերմաստիճանը կնվազի, սակայն  Արարատյան դաշտում ցրտահարության ռիսկեր չեն կանխատեսվում:  Սակայն վիճակագրական վերլուծության համաձայն՝  ցրտահարության վտանգը  պահպանվում է մինչև ապրիլի  20-ը:

Այս տարվա  գարնանային  ժամանակաշրջանի օդերևութաբանական պայմանները կունենան դրական ազդեցություն  գետերի  վարարումների հոսքի ձևավորման մեջ: Արդյուքնում  գետերի մեծ մասում  գարնանային վարարումների ծավալները կանխատեսվում են նորմային սահմաններում, ասում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիրճակների նախարարության    հիդրոմետ ծառայության  հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը:

Սևանա լճում  կանխատեսվում է  ջրերի հոսք նորմային սահմաններում, ապրիլ – հունիսին կանխատեսվում է Սևանա  լճի մակարդակի բարձրացում 35-ից 40 սմ-ով, իսկ դեկտեմբերին կանխատեսվում է  3-8 սմ-ով: Քանի որ կանխատեսվում է ջրառատ տարի, իսկ արդյունքում կլցվեն  հանրապետության  ջրամբարները, ապա ենթադրվում է, որ  Սևանա լճից այս տարի ջրառ կիրականացվի  170 միլիոն խ.մ, նախորդ տարվա  260 միլիոն խ.մ -ի փոխարեն:

Back to top button