Միջազգային

Հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են մնալ Անկարայի օրակարգում.Բոզքըր

marlenahovsepyan
Թուրքիայի Եվրաինտեգրման հարցերով նախարար և Եվրամիության անդամակցության գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրն Իտալիայում հանդիպել է իտալացի պաշտոնակից Պաոլո Ջենտիլոնիի հետ: Հանդիպումից հետո Բոզքըրը խոսել է լրագրողների հետ՝ անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերություններին:

Թուրք նախարարը հայտարարել է, թե իր երկրի պատմության մեջ ամոթալի էջեր չեն եղել՝ հերթական անգամ փորձելով հերքել Հայոց ցեղասպանության փաստը: Անդրադառնալով Եվրախորհրդարանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին, որը քննարկման է դրվելու ապրիլի 15-ին Բոզքըրը հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանի որոշումը շարունակական գործընթաց չի ենթադրի:

«Մենք ակնկալում ենք հակառակ որոշումներ, որոնք կօգնեն  մեզ այս ամենը անցյալում թողնել և հիմք կդառնան, որպեսզի մարդիկ խաղաղության մեջ ապրեն և ապագա կառուցեն», նախարարի խոսքերը մերբերում է «Hurriyet»-ը: Բոզքըրը նաև ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունները  շարունակում են մնալ Անկարայի օրակարգում, մինչդեռ Հայաստանն այն հետ է կանչել խորհրդարանից:

Back to top button