Ռուսաստանում կրթության պատասխանատուները վնասակարության համար արգելել են մանկական հայտնի գրքերը
Ռուսաստանի Իրկուտսկի մարզի գրադարանների դարակներից վերցվել են հայտնի մանկական գրքերը՝ վնասակար տեղեկություններ պարունակելու պատճառաբանությաոմբ, Պետական դումայում կազմակերպած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է նախագահի խորհրդական Վլադիմիր Տոլստոյը։ Արգելված գրքերի շարքում են «Կառլսոնը, որն ապրում է կտուրում», «Թոմ Սոյերի արկածները», «Մատնաչափիկը», «Գնդլիկ բոքոնիկը» եւ այլն։ «Սա անեկդոտ չէ»,- Տոլստոյի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։
Իրկուտսկի կրթության պատասխանատուները որոշել են, որ «Կառլսոնը, որն ապրում է կտուրում» մանկական հեքիաթը հերքում է ընտանեկան արժեքներն ու անհարգալի վերաբերմունք առաջացնում ծնողների նկատմամբ, «Թոմ Սոյերի եւ Հեքլբերի Ֆիննի արկածները» երեխաներն մղում է թափառաշրջիկության, «Իվան արքայազնը եւ գորշ գայլ»-ում կան գողության, «Գնդիկ Բոքոնիկ»- ում՝ բռնության, «Մատնաչափիկ»- ում էլ բռնի ամուսնության տարրեր։