Քաղաքական

ԱՀՀ- ն առաջարկում է Հայաստանի օգնությունը սահմանել 40 մլն $

Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ է արել 2016- ին Հայաստանին հատկացնել 40 մլն ԱՄՆ դոլար օժանդակություն։ «Շարունակական և հուսալի աջակցությունը օգնում է չեզոքացնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակումնների ազդեցությունը: Չնայած այս շրջափակումների, Հայաստանը կարևոր քայլեր է ձեռնարկում հաճախ դժվարին հանգամանքներում և Wall Street ամսագրի ու Heritage հիմնադրամի Տնտեսության ազատության 2015 թվականի ցուցիչում գրավել է 52-րդ տեղը՝ 178 երկրների շարքում»,- հանձնաժովի նիստում ասել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին։

ԱՄՆ նախագահը Կոնգրեսին ներկայացրած 2016 թ. ֆինանսական տարվա բյուջեի հանձնարարականում Հայաստանի համար առաջարկել է 22.36 մլն ԱՄՆ դոլար օգնությունը, ինչը 2.34 մլն-ով պակաս է նախորդ տարվա առաջարկածից։

ԱՀՀ- ն Կոնգրեսի համար հրապարակած զեկույցում նշել է քաղաքական 9 նպատակներ 2016 թ. ֆինանսական տարվա համար։ Մասնավորապես առաջարկում է 40 մլն դոլարից ոչ պակաս օգնություն հատկացնել Հայաստանին, 5- մլն. ից ոչ պակաս՝ Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաեւ օգնություն տրամադրել Մերձավոր Արևելքում վտանգի ենթարկված քրիստոնեական փոքրամասնություններին, Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի վերահաստատում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային գործընթացը, Միացյալ Նահանգների ռազմական օգնությունը Հայաստանին, աջակցություն Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանին, տարածաշրջանային էներգետիկայի անվտանգության և Միացյալ Նահանգների` Հայոց Ցեղասպանության վերաբերյալ մոտեցումների վերահաստատում։

Արդունին նաեւ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին այցելել Հայաստան։ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Համագումարը մեծապես խրախուսում է Կոնգրեսի անդամներին այցելել Հայաստան անմիջականորեն տեսնելու իրողությունները և Թուրքիայի ու Ադրբեջանի` Հայաստանի նկատմամբ շրջափակումների շարունակական ազդեցությունը»,- հայտարարել է  Արդունին:

Back to top button