Սպորտ

Մարմնամարզության աշխարհի գավաթի առաջնությունում հայ մարզիկները եզրափակիչում են

arammanukyan

Դոհայում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ հանդես են գալիս նաև հայ չորս մարզիկները: Նրանք բոլորն էլ դուրս են եկել եզրափակիչ:

Որակավորման փուլում նժույգաթափում հավասարը չի ունեցել Հարություն Մերդինյանը, իսկ հենացատկում՝ Արթուր Դավթյանը:
Օղակների վրա երկրորդ տեղը գրավել է Վահագն Դավթյանը, իսկ Արթուր Թովմասյանը ելույթն ավարտել է 4-րդ տեղում և  կրկին նվաճել եզրափակչի ուղեգիր: Եզրափակիչները կայանալու են այսօր:

Back to top button