Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին.«Գերիշխող դիրքը պոզով-պոչով է լինում»

lenabadeyan

Այսօր խորհրդարանում շարունակվել է քննարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թ. գործողությունների ծրագիրը։  Շաքարավազի գինն այսօր կրկին Աժ-ում քննարկման թեմա էր: Ինչպես է պատահում, որ Հայաստանում շաքարավազի 1 կիլոգրամի մեծածախ գինը 369 դրամ է, մանրածախը՝ 395 դրամ, այն դեպքում, երբ Վրաստանում շաքարավազի գինը 280 դրամին համարժեք լարիով է վաճառվում:

Կամ ինչպես է պատահում, որ «Երեւան Սիթի» խանութների ցանցում եւ հայաստանցիների կողմից սպասված «Քարֆուր» խանութում շաքարավազի գնի տարբերություն չկա: Այս հարցին Աժ-ի ամբիոնից փորձել է պատասխանել եւ որոշ բացահայտումներ անել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

 

Պատգամավորի վկայակոչած պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում գործում է 12 786 խանութ, որոնցից 8 հազարից ավելին զբաղվում են նաեւ սննդամթերքի վաճառքով եւ նրանց 99 տոկոսը շաքարավազը ձեռք են բերում «Ալեքս Գրիգ» ընկերությունից: Այս ամենը վկայակոչելով պատգամավորը փորձում էր ապացուցել, որ շաքարավազի շուկայում ամեն դեպքում գոյություն ունի մենաշնորհ եւ հակամրցակցային համաձայնություններ, որոնցով էլ ի պաշտոնե պետք է զբաղվեր Արտակ Շաբոյանի գլխավորած ՏՄՊՊՀ-ն:

Back to top button