Քաղաքական

ԲՀԿ-ում իմ մնալն այլևս աննպատակահարմար է. Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը

«Վերջին շրջանում դասավորված հանգամանքների բերմամբ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ԲՀԿ-ում իմ մնալն այլևս աննպատակահարմար է»,- հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Պատգամավորի հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. «Ցավոք, փետրվարյան իրադարձությունները երկրում իրավիճակ փոխեցին: Ցավոք, էլ չկան այն ուժն ու կարողությունը, որոնք հայաստանցիներին ու երկրագնդով մեկ սփռված մեր հայրենակիցներին տալիս էին հույս ու հավատ, և ոգևորության առիթ էին: Սակայն, անկախ ամենից, կյանքը շարունակվում է, մենք էլ շարունակում ենք ապրել: Ես ընդունել եմ հազարից ավելի ազնիվ ու պարկեշտ իմ համախոհների առաջարկն ու մասնակցում եմ «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու եմ պայքարս հանուն ապագայի: Միևնույն ժամանակ պատիվ կհամարեմ համագործակցել ԲՀԿ-ի իմ հարգելի ընկերների հետ՝ հանուն Հայաստանում առկա պրոբլեմների լուծման և ընդհանուր նպատակների իրականացման: Առաջ դեպի ապագա»: Իր հայտարարությունն այսպես է ավարտել Տիգրան Ուրիխանյանը:

Back to top button