Եմենում շիաները գրավել են Ադեն քաղաքը. երկրի նախագահը փախել է
Արաբական լատվամիջոցները հաղորդում են, որ Եմենում շիա խռովարարները մտել են Ադեն։ Երկրի նախագահը փախել է այս քաղաքից:Նրա համար շիա խռովարարները խոստացել են 20 միլիոն ռեալ՝ մոտ 100 հազար դոլար գլխագին:
Եմենի արտաքին գործերի նախարար Ռիյադ Յասինը հայտնել է, որ նախագահը երկիրը չի լքել, նա գտնվում է ապահով վայրում: Խռովարարները վերահսկողություն են հաստատել նաև Ադենից ոչ հեռու գտնվող ՙԷլ Անադ՚ ռազմակայանի նկատմամբ:
Այսօր ավելի վաղ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին Արաբական երկրների լիգային խնդրել է միջամտել երկրի իրադարձություններին: Եմենի իշխանությունները նաև դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով սատարել ՙԱնսար Ալլահ՚ շիա խմբավորման դեմ պայքարում։
Եմենում իրավիճակը նախագահին ենթակա զինուժի և ՙԱնսար Ալլահի՚ կողմնակիցների միջև կտրուկ սրվել է մի քանի օր առաջ. Մարտի 22-ին շիա խռովարարները գրավել են Թաիզ քաղաքը, մարտի 20-ին մայրաքաղաք Սանայում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, խլել էր 150 մարդու կյանք:ՙԱնսար Ալլահը՚ հայտարարել էր համընդհանուր զորահավաքի մասին՝ «Ալ Կաիդայի» և «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար։