Վերջին հարժեշտը՝ Կարեն Ջանիբեկյանին
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր վերջին հարժեշտն են տվել Կարեն Ջանիբեկյանին: Նա ծնվել էր Երևանում 1937 թվականին, ավարտել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1966-67 թվականններին աշխատել էր Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում, 67-ից՝ Երևանի մայր թատրոնում, որտեղ հայ թատրոնի մեծերի կողքին կարողացավ ստեղծել իր ինքնատիպ ձեռագիրը, որը հետագյում դրսևորվեց նաև կինոյում, հեռուստաթատրոնում խաղացած տասնյակ դերերում: Երկար տարիներ նա հեռու էր հարազատ թատրոնից, սակայն 1982 թվականին վերադարձավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ու մնաց այնտեղ մինչև վերջ: Կարեն Ջանիբեկյանն արժանացել էր բազմաթիվ մրցանակների, պետական կոչումների, ՀՀ Մովսես Խորենացու մեդալի: 2004-ին նա արժանացել էր ՀՀ վաստակավոր, իսկ 2010-ին՝ ժողովրդական արտիստի կոչման:
Տասնյակ դերեր թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում: Վերջին դերը խաղաց մոտ մեկ տարի առաջ՝ «Վանա կատու» ներկայացաման մեջ: Բեմի հետ տևական բաժանման առիթներ ունեցել էր նաև նախկինում, բայց վերջին բաժանման պատճառը հիվանդությունն էր, որը և դարձավ նրա մահվան պատճառը: «Կարեն Ջանիբեկյանի տեսակն այլևս չկա թատրոնում, նա գնաց ու մեր քաղաքից պակասեց շատ կարևոր մի գույն»,-ասում է հանրպետությա արտիստ Ժենյա Ավետիսյանը:
Հայասատնի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյան.«Նա անմնացորդ ընկեր էր և դա ամենակարևորն էր»:
«Մի ամբողջ կյանք եմ ապրել նրա հետ որպես ընկեր և խաղընկեր: Մենք այնքան մտերիմ էինք, որ ոչ թե հիշելու եմ Կարեն Ջանիբեկյանին, այլ շարունակելու եմ ապրել նրա հետ»,-ասում է դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
«Իր էությամբ և թատրոնի հանդեպ իր նվիրվածությամբ Կարեն Ջանիբեկյանը բացառիկ տեսակ էր» Ռաֆայել Քոթանջյանը հույս ունի, որ Ջանիբեկյան տոհմի տաղանդավոր անունները դեռ երկար կհնչեն հայ թատրոնի բեմում:
Նրանց ազգանունը շատերին շփոթեցնում էր: Ոմանք ասում էին՝ եղբայրներ են, ոմանք՝ հայր ու որդի: Իրականում ազգակցական ոչ մի կապ էլ չկա, բայց Մուրադ Ջանիբեկյանի համար նա հարազատ մարդ էր: Մուրադ Ջանիբեկյան. «Ինձ ասում էր որդիս ՝ զրո կնոջից: Նույն հարդասենյակում էինք աշխատում, որը Ջուրգեն Ջանիբեկյանի սենյակն էր: Այժմ չեմ կարողանում մտնել այդ սենյակ: Չգիտեմ, ես հավատում եմ Աստվածաշնչի իմաստուն խոսքերին՝ ոչ թե մեռյալներ, այլ ննջեցյալներ»: