Հասարակություն
Իրազեկված սպառողը ավելի քիչ խնդիրներ չունի
2015թ առաջին ամիսների ընթացքում էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը քաղաքացիներից 53 դիմում-բողոք է ստացել՝ վառելիքի, խաղալիքների շուկաներից ու գնված ապրանքները հետ չվերադարձնելու ահազանգերով: Դիմում բողոքներից տասը իրականությանը չեն համապատասխանել, երկուսն առաջարկել են լուծել դատական կարգով: Մնացած դիմում բողոքներին ընթացք է տրվել սահմանված կարգով: Նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության ներկայացոևցիչներն ու սպառողների իրավունքների պաշտպանությունն իրականացնող կազմակերպությունների անդամներն այսօր հերթական հանդիպում քննարկումն են անցկացրել: