ԿարևորՄիջազգային

Ֆրանսիայի հարավում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

marlenahovsepyan

Ֆրանսիայի հյուսիսում կործանվել է մարդատար ինքնաթիռ: Ֆրանսիական Europe-1 ռադիոկայանը հայտնել է, որ վթարի է ենթարկվել Դյուսելդորֆից  Բարսելոնա թռչող Germanwings ավիաընկերության Էյրբաս  A-320-ը: Ինքնաիթիռը օդ է բարձրացել տեղական ժամանակով 10:01 րոպեին և ռադարների էկրաններից անհետացել է մոտ մեկ ժամ անց՝ Բարսելոնեթ քաղաքի մոտակայքում:

Հաղորդվում է, որ վթարից առաջ անձնակազմը տագնապի ազդանշաններ է հաղորդել: Օդանավում եղել է 142 ուղևոր և անձնակազմի 6 անցամ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ ամենայն հավանականությամբ, բոլորը զոհվել են: Փրկարար ծառայությունների ուղղաթիռները արդեն հայտնաբերել են օդանավի կործանման վայրը: A 320-ընկել է լեռների մեջ՝ ծովի մակերևույթից 2,7 հազար մետր բարձրության վրա: Հաղորդվում է, որ արտակարգ պատահարի վայրում բառացիորեն չկան ճանապարհներ, ուստի հրշեջներն ու փրկարարները չեն կարողանում հասնել ինքնաթիռին: Օդանավի կործանման վայր է մեկնել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը: Ի դեպ, նշվում է, որ կործանված ինքնաթիռի ուղեւորների մեծ մասը Գերմանիայի քաղաքացիներ են, այդ մասին հաղերդել է France 24-ը: Իսպանիայի իշխանություններն իրենց հերթին հայտնել են, որ ուղեւորների ցուցակում կա 45 իսպանացու ազգանուն:

Back to top button