Սպորտ

Հայ բռնցքամարտիկները հնարավոր է հրաժարվեն մեկնել Բաքու, եթե խաղերի կրակը վառի Սաֆարովը

arammanukyan

Մրցաշրջան 2015-ի բռնցքամարտի Հայաստանի առաջնությունն արդեն անցյալում է: Հինգ օր շարունակ մեր ուժեղագույն բռնցքամարտիկները պայքարեցին մրցանակային տեղերի համար: Հենց այս առաջնության արդյունքների հիման վրա էլ կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը մեր երկիրը կներկայացնի առաջիկա կարևորագույն մրցաշարերում:

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը գոհ էր հայ բռցքամարտիկների ելույթներից: Նա նշեց, որ այս առաջնությունում ոչ մի բռնցքամարտիկ չհիասթափեցրեց իրեն:

Հայաստանի առաջնության եզրափակչին ներկա էր նաև մեր ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկը Արթուր Աբրահամը, ում նույնպես գոհացրել էր հայ բռնցքամարտիկների ելույթները:

Խոսելով Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի մասին՝ Արթուր Աբրահամը նշեց, որ մեր բռնցքամարտիկները ունակ են մեդալ նվաճել Բաքվում, թեև, իր կարծիքով, այնքան էլ ճիշտ չէ, որ մեր մարզիկները մեկնեն Բաքու:

Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը նույնպես չհերքեց, որ դեպքերի նման զարգացման դեպքւմ չի բացառվում, որ մեր մարզիկները չմկեկնեն Ադրբեջանի մայրաքաղաք։

Այնուհանդերձ՝ Արթուր Գևորգյանը նշեց, որ եթե մեր մարզիկները մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին, ապա մրցումներին կներկայանան լավագույնս պատրաստված:

Ինչևէ՝ սպասենք մեր քաղաքական ղեկավարների վերջնական որոշմանը և հուսանք որ Ադրբեջանը վերջապես կհասկանան, որ մարդկանց սրերով չեն հյուրընկալում:

Back to top button