ՏնտեսականՑեղասպանություն 100Քաղաքական

Ցեղասպանության արարողություններին Ֆրանսիան կմասնակցի 100-120 հոգանոց պատվիրակությամբ

arminegevorgyan

Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը կմասնակցի երկրի ղեկավարի մակարդակով  և ապրիլի 24- jh նախագահ Ֆրասուա Օլանդը կլինի Հայաստանում։ Պատվիրակության կազմում կլինեն լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ՝ ավելի քան 100-120 պատվիրակ:

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանիեի խոսքով՝ նախագահի մասնակցությունը ոգեկոչման  արարողությունն իր մեջ պարունակելու  է երեք կոչ: «Հիշողություն, հարգանքի տուրք զոհերին հիշատակին եւ պատասխանատվություն, որպեսզի հետագայում նման սարսափելի դեպքերը իրադարձություններն այլեւս չկրկնվեն»,- ասաց դեսպանը :

Իսկ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պարզ կդառնա, թե Շվեյցարիայի Համադաշնությունից ովքեր են ներկա գտնվելու Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերն ասում է, որ ներկա դրությամբ կարող  է հայտարարել, որ Շվեյցարիայի խորհրդարանը բավականին մեծ պատվիրակությամբ ներկա կգտնվի Ծիծեռնակաբերդում։

Դեսպանը անդրադառանում է նաև Հայաստան- Թուրքիա հարաբարեություներին։ Այժմ  Շվեցարիան  պատրաստակամ է միջնորդի դեր կատարել,եթե  կողմերը ցանկություն հայտնեն հարաբերությունների նորմալացման համար: Վերջինս նշում է՝  չնայած հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել  ՀՀ Ազգային ժողովից, բայց  անգամ այդ փաստը հաշվի առնելով` կարծում են , որ հայ-թուրքական արձանագրությունները լավագույն միջոցն են երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար: «Սերտ կապի մեջ ենք թե՛ թուրքական, թե՛ հայկական իշխանությունների հետ»,- ասում է Լուկաս Գասերը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման հետեւանքով Հայաստանի նախագահը հետ  կանչեց  հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից:

Իսկ Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի դեսպաններին այսօր համատեղել էր մեկ այլ իրադարձություն: Ֆրանկոֆոնիայի շրջանակներում երկու երկրների դեսպանությունները կազմակերպում են Լեռնային փառատոն, որի նպատակը լեռնային տարածքի արժևորումն է որպես տնտեսական և մարդկային կայուն և ներդաշնակ զարգացման հիմնարար ներուժ։ Փառատոնային շաբաթվա ընթացքում լեռների կարեւորությանն անդրադարձ է լինելու տարբեր տեսանկյուններից՝ կինեմատոգրաֆիա, տնտեսական, գրական եւ մարզական։

Ֆրանսիայի դեսպանի խոսքով՝ երեք երկրները բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Շվեյցարիայի դեսպան  էլ հավելում է, որ Ֆրանսիայի, շվեյցարացի եւ հայ ժողովուրդներին միավորում է ոչ միայն ֆրանսերենը, այլեւ այն, որ երեք երկրներն էլ լեռնային են: «Ինչպես Շվեյցարիայի, այնպես էլ Հայաստանի պատմամշակութային անցյալն էլ պայմանավորված է լեռնային երկիր լինելով»,-ասաց դեսպանը:

Տուրիզմի բնագավառում մասնագիտացված «Ատու Ֆրանս» կազմակերպության մոսկովյան գրասենյակի տնօրեն Ինեսա Կորոտկովի խոսքով՝  Հայաստանը հետաքրքիր է իր պատմամշակութային արժեքներով, լեռնային զբոսաշրջության եւ արշավների առումով:

Շվեյցարիայի դեսպանն էլ  փաստում է, որ ազգային պատմամշակութային ժառանգությունը չի կարող պահանջված չլինել  զբոսարաջիկների կողմնից ու  փաստեց, որ անցյալ տարի 2400 շվեյցարացի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան:  «Սրանք աստղաբաշխական թվեր չեն, բայց շվեյցարացի զբոսաշրջիկների աճի միտում կա: Իհարկե, դա այնքան մեծ չէ, ինչպես Թայլանդի կամ Կարմիր ծովի ափեզրի դեպքում, բայց այդ համեստ թիվն էլ նրանից է, որ նախապատրաստված զբոսաշրջություն է իրականացվել»,- հավելեց դեսպան Գրասերը:

Back to top button