Հասարակություն

Փրկության ճիչ. Նանյանը լուսանկարներով փորձում է բարձրացնել ջրի աղտոտվածության խնդիրը

aidaavetisyan

Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով, սակայն, ըստ բնապահպանների, այն չի օգտագործվում խնայողաբար: Իսկ այն, որ հայաստանյան գետերի ու լճերի  ջրերն աղտոտված են, գաղտնիք չէ։ Աղտոտելուն նպաստում է մարդկային գործունեությունը, հանքարդյունաբերությունը, այլ գործոններ: Մաքուր ջուր ունենալու համար  բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում բնապահպանների կողմից: Այս անգամ լուսանկարների ցուցահանդես է՝ նվիրված  ջրի կարևորությանն ու այն մաքուր պահելու խնդրին:

Լուսանկարներում  երեք հանրապետությունների ՝Հայաստանի, Վրաստանի ու Թբիլիսիի գետերն են, լճերն ու առվակները: 2009 թվականից  ուսանկարիչ- բնապահպան  Գալուստ Նանյանի  բնությանը նվիրված լուսանկրաների շարքը ցուցադրվել է Ստեփանակերտում ու  Թբիլիսիում: Նախատեսվել է այն ներկայացնել նաև Թուրքիայում, սակայն չի կայացել թուրքական կողմի պատճառով: Տեղ չեն հատկացրել  նկարների ցուցադրության համար, ասում է լուսանկարների հեղինակ  Գալուստ Նանյանը։

Սակայն այսօր ՄԱԿ-ի գրասենյակում  ցուցադրված էր լուսանկարների այն շարքը, որը երբևէ չի ներկայացվել հայ  հասարակությանը։ Լուսանկարչի  օբյեկտիվի թիրախում են հայտնվել և՛ մաքուր, և աղտոտված ջրերը:  Ըստ Գալուստի՝ ջուրը նաև ռազմավարական գործոն է, որի միջոցով կարելի է լուծել մինչև իսկ  քաղաքական հարցեր: Հայաստանը ջրառատ երկիր էսակայն ջրի 70 տոկոսից ավելին  չի ամբարվում, այլ հոսում է հարևան երկրներ:

Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ նկատում է, որ թեեւ ջրային պաշարներով հարուստ երկիր ենք, սակայն մեր ռեսուրսները չենք օգտագործվում  խնայողաբար: Անհրաժեշտ է բնապահպանական  կրթական միջավայր ստեղծել    նախադպրոցական և դպրոցական  կրթօջախներում: Իսկ ջրին սպառնացող  վտանգներից փրկելու համար  կազմակերպված այսօրվա ցուցահանդեսը Սիլվա Ադամյանը համարում է եւս մեկ տիրող իրավիճակից ելք գտնելու փրկության ճիչ։

Ցուցահադեսն այս տարի կներկայացվի նաև Փարիզում:

Back to top button