Հասարակություն

Քաղաքապետարանն աղբը չնախատեսված տեղում թափելու 71 դեպք է արձանագրել

Նախորդ շաբաթ հայտնաբերվել է աղբը չնախատեսված  իրավախախտման 71 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական  արձանագրություններ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է շարունակել և ավելի ակտիվացնել  այս ուղղությամբ քաղաքացիների իրազեկման աշխատանքները՝ հատկանշելով, որ արդյունքները որոշ չափով արդեն նկատելի են դառնում։

Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով վարչական շրջաններում շարունակվում են համաքաղաքային շաբաթօրյակին ընդառաջ ամենօրյա սանմաքրման աշխատանքները: Նշվել է նաև, որ նախորդ շաբաթ մաքրման աշխատանքներ են տարվել 65 հասցեներում։

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ոլորտում իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք, իսկ 1 հասցեում կատարվել են քանդման աշխատանքներ: Շատրվանների գործարկման ընթացքի վերաբերյալ՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ կատարվում են ջրավազանների ընթացիկ նորոգման և ներկման աշխատանքներ։

Back to top button