ԿարևորՀասարակություն

«Վ. Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը ԱԺ օրակարգ չմտավ

lusinevasilyan
Ազգային ժողովն այսօր սկսել է հերթական քառօրյայի աշխատանքը: ԲՀԿ-ն, ինչպես խոստացել էր, նիստի մեկնարկին հանդես է եկել հայտարարությամբ ընդդիմադիր խորհրդարանական ուժ դառնալու մասին:  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ պատգամավորներին տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նոր ղեկավարը Նաիրա Զոհրաբյանն է, քարտուղարը՝ Վահե Էնֆիաջյանը:

Իսկ օրակարգի հաստատումը թեժացել է Զարուհի Փոստանջյանի հերթական նախաձեռնության շուրջ: «Ժառանգության» ներկայացուցիչը խորհրդարանին  առաջարկում է հայտարարություն ընդունել  2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ: Նախագիծը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն չի ստացել, հետևաբար դրա ընդգրծումը օրակարգ խորհրդարանն այսօր որոշել է առանձին քվեարկությամբ:

Ոչ իշխանական խմբակցությունները կողմ են, որ հայտարարության նախագիծը օրակարգ ընդգրկվի, բայց կարծում են, որ իրավական առումով փաստաթուղթը լրամշակման կարիք ունի:

Խորհրդարանական մեծամասնության կարծիքով՝  հարցը բացառապես իրավական հարթությունում է և քաղաքական շահարկումների կարիք չունի: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն քվերակությանը չի մասնակցի:

Ձայների 42 կողմ, 1 ձեռնպահ  հարաբերակցությամբ ԱԺ-ն մերժել է նախագծի  ընդգրկումը օրակարգ:

 

Back to top button