Միջազգային

Վրաստանում ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի


Վրացական ընդդիմությունը Թբիլիսիի կենտրոնում անց է կացրել  ամենամաշտաբային հանրահավաքը 2012-ից հետո, երբ իշխանության եկավ «Վրացական երազանքը»:   «Սա սկիզբն է  և մենք հասնելու ենք նրան, որ երկիրը ղեկավարող միլիարդատերն ու իր մարիոնետները հեռանան»,- հայտարարել են նախկին նախագահ Մ. Սահակաշվիլիի կուսակիցները,  այսպիսով ազդարարելով Վրաստանի ողջ տարածքում հանրահավաքներ սկսելու որոշման մասին:  Ընդդիմության  հաշվարկով  ակցիային 50 հազար մարդ է մասնակցել:

 

 

 

Թբիլիսիի բնակիչ 68-ամյա Գիորգին  արդեն չի հիշում, թե քանի անգամ  է նույն վայրում հանրահավքի մասնակցում: 2003-ին  Սահակաշվիլիի գլխավորությամբ  իրականացված վարդերի հեղափոխությունը մեծ հույսեր ներշնչեց, սակայն չարդարացրեց:  Պատմում է` երբ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին  քաղաքականություն մտավ,  մտածեց, որ բարեգործություններ է անում` «մարդկանց վիճակի մեջ էլ կմտնի»:

«Մենք 2012-ի հոկտեմբերի 1-ին  մեծ սխալ թույլ տվեցինք` իշխանության բերելով Իվանիշվիլիին. և այսօր արդեն պարզ է, որ ոչ նա, ոչ էլ իր կողմից նշանակվածները չեն  կորղանում կառավարել երկիրը»:

Հանրահավաքի դուրս եկած քաղաքացիները, ովքեր ձեռքներին կարմիր քարտեր  ունեին  կառավարությանը  սիմվոլիկ փոխանցելու նպատակով, պնդում էին, որ  ներկայիս իշխանությունները չեն կարողանում երկիրը հանել տնտեսական ճգնաժամից` նկատի ունենալով լարիի արժեզրկումը, կատարել բնակչությանը տված խոստումները և բացի այդ  նպատակ ունեն փոխել երկրի արտաքին կուրսը.  «Վրաստանը անկախ երկիր է և նրանք,  ովքեր խանգարում են այդ անկախությանը, վտանգ են ներկայցանում իրենց երկրի համար: Ահա այդ պատճառով էլ փողոց ենք դուրս եկել…»:

«Լարին արժեզրկվում է, իսկ մարդը, ով երկիրը կառավարում է վարագույրների հետևից, ասում է, թե լարիին իրեն լավ է զգում», -նկատում  է  «Միացյալ ազգային շարժում» կուակցության անդամ  Դավիդ Դարչիաշվիլին,  հավելելով, որ ազգային արժույթի արժեզրկումը պատճառ էր, որ մարդիկ իրենց բողոքներով  փողոց դուրս գան.

Կուսակցության ղեկավարներից Գիգա Բոկերիան «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց. «Մենք արդեն երեք տարի հետևում ենք, թե միլիարդատեր Իվանիշվիլին և իր մարիոնտները ինչպես են քանդում մեր երկիրը: Մեր նպատակն է սահմադրության շրջանկներում, խաղաղ  ճանապարհով վերջ դնել այս ամենին. և սա սկիզբն է. մենք կհասնենք դրան, երբ նրանք հրաժարակ կտան»:

Իր հերթին Բրյուսելից  դիմելով հավաքվածներին կուսակցության ղեկավար, նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին խոստացավ. «Մենք շուտով կազատենք Վրաստանն այդ մութ, չգործող ուժերից և երկիրը  լուսավոր ուղու վրա կդնենք»:

Միխաիլ Սահակաշվիլին  երկրից հեռացել է իր պաշտոնավարման ժամկետի ավարտին  և մինչ այժմ  չի վերադարձել հայրենիք. Վրաստանի դատախազությունը նրա նկատմամաբ հետախուզում է հայտարարել:

Մ. Սահակաշվիլիի կուսակցությունը  իշխանությունը կորցրել է  2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում:   Հաղթանակ տանելով,  «Վրացական երազանք» կոալիցայի հիմնադիր- ղեկավար վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մեկ տարի ղեկավարեց կառավարությունը:  Սակայն  ընդդիմադիրները պնդում են, որ նա այսօր էլ շարունակում է կառավարել երկիրը:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քննադատել է ակցիայի անցկացումը, հայտարարելով, որ դրա նպատակը երկրի զարգացումն արհեստականորեն դանդաղեցնելն է:

Back to top button