Միջազգային

Մոսկվայում մահացել է Արկադի Արկանովը

Մոսկվայում, կյանքի 82-րդ տարում, մահացել է հայտնի գրող-երգիծաբան եւ դրամատուրգ Արկադի Արկանովը։ Լուրը հաստատել է Մոսկվայի կենտրոնական կլինիկակական հիվանդանոցի տեղեկատուն: Մարտի 14-ին Արկանովին տեղափոխել էին հիվանդանոց: Շտապօգնության բժժկին նա գանգատվել է կրծքավանդակի շրջանում ցավերից եւ դժվար շնչառությունից:

Արկադի Արկանովը ծնվել է 1933 թվականի հունիսի 7-ին, Կիեւում։ 1957-ին նա ավարտել է Սեչենովի անվան Մոսկվայի բժշկական ինստիտուտը։ Արկանովը մոտ 15 գրքի հեղինակ է։ Նրա պիեսները բեմադրվել են Երգիծանքի թատրոնում։ Նա վարել է «Ծիծաղի շուրջը» եւ «Սպիտակ թութակ» հաղորդումները։

Back to top button