Հասարակություն

Մեր տղաները շարունակում են ապացուցել, որ իրենք են առաջին գծի տերը. Թեւան Պողոսյան

alisagevorgyan

«Մեր տղաները շարունակում են  ապացուցել, որ իրենք են առաջին գծի տերը և ոչնչով չեն զիջում Թուրքիայում պատրաստություն անցած  հատուկ ջոկատայիններին»,-այսօր նման կարծիք է հայտնել ԱԺ Ժառանգություն» խմբկացության պատգամավոր Թևան Պողոսյանը: Պատգամավորը պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են մասնավորապես Հայաստան-ԵՏՄ, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:

 

 

«Մեր տղաները բազմիցս ապացուցել են, որ պրոֆեսիոնալ են և 18-19 տարեկան  հայ զինվորը ոչնչով չի զիջում միլիոնններ ծախսած և Թուրքիայում պատրաստություն անցած ազերի հատուկ ջոկատայիններին», -«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր նաև նշեց, որ սահմանի առաջին գծում զոհերից խուսափելու համար քննարկվում են  այն տեխնիկապես հագեցնելու բոլոր հնարավորությունները:

«Դրանք խնդիրներ են, որոնք մեկ օրում չեն լուծվում»,-նկատում է պատգամավորը:

«Մենք գիտեինք,  որ ցեղասապանության 100-ամյակով պայմանավորված 2015-ը ծանր տարի է լինելու և սահմանային լարվածությունը դեռ կպահպանվի: Իսկ  մենք ունենք մեկ խնդիր ՝ պահել   սահմանը՝ անկախ նրանից, թե մեր դեմ ուղղված զենքը ռուսական արտադրության է, թե մեկ այլ երկրի»,-նշեց «Ժառանգության» պատգամավորը անդրադառնալով լրագորղի ակնարկին, թե  հայ զինվորը զոհվում է մեր ռազմավարական գործընկերոջ արտադրած զենքով:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առնչնությամբ Թևան Պողոսյանը հիշեցրեց Լատինական Ամերիկա կատարած այցի ընթացքում նախագահ Սարգսյանի այն արտահայտությունը, որ հայ ազգը մտահոգված է այդ  խնդրով: Ըստ ժառանգական գործչի՝ սա լուրջ ուղերձ էր:

Back to top button