Միջազգային

Թոշակառուի վկայական եւ սրտաբանի տեղեկանք. մոսկովյան մերկապարողները ընդլայնում են հաճախորդների շրջանակը

Մոսկովյան հին սթրիփ ակումներից մեկը, որը գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքի Խաղաղության պողոտայում, որոշել է հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ընդլայնել իր հաճախորդների շրջանակը… թոշակառուների հաշվին։

ՙԲոլոր թոշակառուների համար նախատեսված է 30 տոկոս զեղչ՚,- ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ թերթին հայտնել է սթրիփ- ակումբի մամուլի քարտուղար Վիոլա Միրովան։

Մերկապարի սիրահարներից կպահանջվի թոշակառուի վկայական եւ սրտաբանի տեղեկանք։ ՙՏեղեկանքը պետք է լինի իր մոտ, որպեսզի մենք տեղյակ լինենք հաճախորդի առողջության մասին։ Մենք այնպիսի հրաշալի աղջիկներ եւ տղաներ ունենք, որ սիրտը կարող է չդիմանալ՚,- ասել է Միրովան։

Ակումբի աշխատակիցները նաեւ որոշել են հետեւել նախագահ Վլադիմիր Պուտինի օրինակին եւ համաձայնություն են տվել իրենց աշխատավարձը կրճատել 10 տոկոսով։

Back to top button