ԿարևորՄիջազգային

Պուտին. Ժամանակն է խոսել միասնական արժույթի մասին

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության համատեքսում այսօր կարևոր հանդիպում է կայացել Աստանայում: Ղազախստանի նախագահի հրավերով այնտեղ են ժամանել Ռուսաստանի և Բելառուսի նախագահները: Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հարցերը, իրավիճակն Ուկրաինայում և Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները:

ԱՊՀ- ում ՀՆԱ- ն կնվազի 1.4 տոկոսով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ղազախ և բելառուս պաշտոնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եկել է երեք երկների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միասնական արժույթի  ձևավորման շուրջ բանակցությունները սկսելու ժամանակը: «Մենք մեր գործընկերների  հետ պայմանավորվել ենք շարունակել դրամային քաղաքականության համակարգումը: Կարծում եմ՝  եկել է ժամանակը խոսելու արժութային միության ստեղծման հեռանկաներների մասին»,- Պուտինի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ ուս ուսի աշխատելով՝ ավելի դյուրին է ֆինանսական, տնտեսական մարտահրավերներին դիմակայելը, միասնական շուկան պաշտպանելը: Վլադիմիր Պուտինն ընթացիկ տարվա արդյունքներով ԱՊՀ-ի երկրների համախառն ներքին արդյունքի նվազում Է կանխատեսում 1,4 տոկոսով:«Համաշխարհային տնտեսության իրավիճակը մնում Է անկայուն. ցածր գործարար ակտիվությունը, համաշխարհային տնտեսության լճացումը, հումքային շուկաների անկայունությունն ուղղակիորեն ազդում են ԱՊՀ-ի երկրների վրա, նշել Է նա:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աստանայում այսօր նախագահները պայմանավորվել են միասին հաղթահարել տնտեսություններում առկա ճգնաժամային երևույթները: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ասել է, որ ԵՏՄ անդամ երկները պետք է ճգնաժամը հաղթահարելու ծրագիր մշակեն: Նա ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը հիմնական ուղղություններով տեսակետների համընկնման համատեքստում: Ղազախստանի նախագահը նշել է կարծիքների փոխանակման կարևորությունը նաև ուկրաինական ճգնաժամի հարցում, որն ըստ նրա ազդեցություն է թողնում նաև այլ երկների վրա:

Լուկաշենկոն հորդորում է խորհրդակցել նաեւ ԵՏՄ մյուս գործընկերների հետ
Բելառուսի նախագահն իր հերթին հայտարարել է, որ այսօր Աստանայում հավաքվել է Եվրասիական տնտեսական միության կորիզը՝ մարդիկ և պետություններ, որոնք ստեղծել են այն: «Սակայն պետք չէ մոռանալ, որ կան նաև այլ անդամներ և մենք, որպես, հիմանդիր պետություններ, պետք է նրանց առաջարկենք իրադարձությունների զարգացման տարբերակաները՝ հեռանկարի համար»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է «Ռոսիյսկայա գազետան»։

Բելառուսի նախագահը  հույս է հայտնել, որ երեք առաջնորդների միասնական ուժերով կհաջողվի հաղթահարել տնտեսության մեջ ստեղծված բացասական իրավիճակը: «Բացասական տեմպերը կուտակվում են և շատ բան այս իրավիճակում կախված է Ռուսաստանից: Մենք միասին պետք է ելքեր գտնենք իրանիճակից այնպես, որ մեր միությունն առաջիկայում ևս լինի գրավիչ, որպեսզի մարդիկ թեկուզև միության ներսում տեսնեն դրական զարգացումներ»-, ասել է Բելառուսի նախագահը:

Ալեսքանդր Լուկաշենկոն  տեղեկացրել է, որ երեք երկների նախագահները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել մայիսի 8-ին Մոսկվայում՝ Աստանայում այսօր շոշափած հարցերն ավելի մանրամասն քննարկելու համար:

Նազարբաեւ. ԵՄՏ-ն փորձություն է անցնում նավթի ցածր գներով
Մինչեւ եռակողմ հանդիպումը՝ Աստանայում այսօր կայացել է նաև Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը Ղազախստանի նախագահի հետ: Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հավատում է. համատեղ ջանքերի շնորհիվ ԵՏՄ երկրները կկարողանան հաղթահարել առկա  տնտեսական դժվարությունները: «Համաշխարհային տնտեսության մեջ իսկապես բարդ դրություն է՝ հաշվի առնելով շուկաներում առկա իրավիճակը: Սակայն վստահ եմ, որ  մենք կհաղթահարենք այդ դժվարությունները»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Նուրսուլթան Նազարբաեւն իր հերթին ասել է, թե ԵՏՄ-ն փորձություն է անցնում նավթի ցածր գներով: «Ցավոք՝ մեր միությունը մեծ փորձությունների է ենթարկվում, քանի որ նվազել են նավթի արտահանման գներն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ղազախստանում: Մենք գիտեինք, որ նման ռիսկեր կան, և գնային անհավասարակշռություն կար, տատանումներ կային»,- ասել է Նազարբաևը:

 

Back to top button