Հասարակություն

Որքանով է պահպանվել Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը

alisagevorgyankarenghazaryan

Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը: Որքանով է այն պահպանվել: Ինչպիսին է այս երկրում վերաբերմունքը նախնիներից ժառանգած մեր գանձերի հանդեպ .«Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձը:

 

ԻԿՕՄՕՍ կազմակերպության հայաստանայան գրասենայակի ղեկավար, ինչպես նաև Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն  Գագիկ Գյուրջյանի տեղեկացմամբ ցեցասպանության 100-ամյակի շրջանականերում հուշարձանների պահպանության միջազգային օրը՝ ապրիլի 18-ին Էրեբունի  թանգարանում կկազմակերպվի ցուցահանդես՝ «Արևմտյան Հայաստանի ուրարատական ժառանգությունը» խորագրով:

«Վերջապես դա մեր ժառանգությունն է, որը գտնվում է մեր մայր հայրենիքում,  Արևմտյան Հայաստանում, որին պիտի տեր կանենք, թեկուզև նման ցուցացահանդեսներ կազմակերպելով»,-ասում  է Գագիկ Գյուրջյանը: Խոսելով Թուրքիայում հայկական հուշարձանների հանդեպ այս պետության վերաբերմունքի մասին, նա նշում է, որ տուրիզմի զարգացման նկատառումներից ելենելով` Թուրքիան այսօր մեծ ուշադրություն է դարձնում իր տարածքում գտնվող պատմաճարտարապետական հուշարձաններին, որոնց ցանկում երբեմն հայտնվում են նաև հայկական հուշարձանները:

Թուրքիան նաև փորձում է ի ցույց դնել աշխարհին, թե որքան քաղաքակիրթ ու հանդուրժող է այլոց մշակույթի հանդեպ: Գագիկ Գյուրջյանի խոսքով՝ Թուրքիայի հայկական հուշարձանների առանցքում, իհարկե, Անիի հուշարձանախումբն է, որտեղ իրականացվում են վերականգնման լուրջ աշխատանքներ:

Թուրքիան հետևողականորեն ոչնչացրել է մինչև 4-րդ դարի մեր մշակութային ժառանգության հայկականության հետքը: Դա վերաբերում է և ուրարտական շրջանին, և Վանի թագավորությանը, Երվանդունիների շրջանին և այլն: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի բնորոշմամբ՝ Թուրքիային ձեռնտու է հայերին աղերսել զուտ  քրիստոնեության հետ, ցույց տալու համար, որ  1700 տարուց  ավելի այս տարածքում  ոչ մի հետք  չունենք: «Եվ քանի որ նշված  վաղ շրջանի հուշարձաններն այստեղ համարվում են ոչ հայկական, ուստի նրանց հանդեպ մասսայական ոչնչացման գործողություններ չեմ իրականացվել, բայց կան համատարած գանձախուզության արդյունքում ոչնչաչված արժեքներ»,-ասում է Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքով` Թուրքիայում փրկվել են հայկական մշակությաին ժառանգության այն արժեքները, որոնցից, ինչպես ասում է՝  լուր ունի աշխարհը, օրինակ Ախթամարը կամ Անիի հուշարձանները: Անիում կորուստներ ունենք, սակայն այս երկու հնավայրերում թուրքերը չեն համարձակվել վարվել այնպես, ինչպես վարվել են Արևմտյան Հայաստանի հարյուրավոր հուշարձանների հետ»,-ասում է Կարապետյանը:

Back to top button